Բժշկական ծառայության համար իրականացվել է անկանխիկ վճարում տերմինալով /easy pay/։ Հարց՝ արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փ-թ դուրս գերլ և ի՞նչ անել, եթե հաճախորդը հրաժարվում է անձնագրային տվյալներ տրամադրել հաշիվ դուրս գրելու համար։ Նշեմ նաև, որ Իզի փեյ Սպը-ն տրամադրում է հաշվետվություն օրական մուտքերի վերաբերյալ։
Եթե հաճախորդը հրաժարվում է անձնագրային տվյալներ տրամադրել հաշիվ դուրս գրելու համար, դա արդեն իր խնդիրն է,ինքը պետք է շահագրգռված լինի տրամադրել տվյալներ, չէ որ դա անհատականացված ծառայություն է։ Հիմք վերցրեք Իզի փեյի տրամադրած օրական մուտքերի վերաբերյալ հաշվետվության տվյալները։