Նինել.
Բարև Ձեզ։ Կարո՞ ղ է արդյոք կազմակերպությունը վարձակալության վճարը վճարել կանխիկ, եթե վարձատուն հանդիսանում է ֆիզ. անձ։ Վարձավճարը ամեն ամիս կազմում է 50 000 ՀՀ դրամ, տարեկան 600 000 ՀՀ դրամ։ Եթե այո, ապա ամբողջ տարվա վճարման 600 000 դրամով չի՞ խախտվում անկանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը։
Ֆիզ անձի և իրավաբանական անձի միջև մինչև 300 000 դրամի չափով կարող եք կանխիկ կատարել վճարումներ, միանգամից մի վճարեք, այլ ամեն ամիս:
Այո, կազմակերպության վարձակալության վճարը կարող եք վճարել կանխիկ, չի խախտվում անկանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը։
Եթե յուրաքանչյուր ամիս վարձակալության վճարը վճարեք կանխիկ՝ 50 000 ՀՀ դրամ, ապա խախտում չի լինի: Կանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը վերաբերվում է ամսվա, այլ ոչ թե տարեկան գործարքներին ։
Այո, ամիս ամիս վճարեք, դա չի դիտվի մեկ գործարք։
Անկանխիկի վերաբերյալ մի հարց էլ ես ունեմ: Ա/Ձ ն ներմուծում է անում քարածուխ, և այդ քարածուխը իրացնում է թե կազմակերպություններին և թե ֆիզիկական անձանց: ֆիզ անձանց դեպքում, երբ քաղաքացին ձեռք թ բերում քարածուխ հաշիվ եմ դուրս գրում(1 ֆիզ անձ մինչև 300000 դրամ, ամիսը չի գերազանցում 3մլն): Իսկ կան նաև ֆիզ անձինք որոնք ձեռք են բերել 450000 դրամի կրկին հաշիվ եմ գրում և տվյալ անձի անունով կատարվում է բանկային վճարում: Այս վերջի դեպքում կա արդյոք սահմանաչափ թե ոչ:
բանկային վճարումների նկատմամբ սահմանափակում չկա, կարող է անգամ 200000 գնողն էլ փոխանցումով գնել
այսինքն , 2900000 կանխիկ գործարքներն են եղել, որի համար ես դուրս եմ գրել հաշիվներ, և 4մլն եղել է փոխանցումով հաշիվներ, ամիսը 6,9 մլն հաշիվ դա խնդիր չէ:
ֆիզիկական անձանց կանխիկով 1 գործարքի արժեքը չպետք է կազմի 300000,
իսկ անկանխիկ որևէ սահմանափակում չկա չէ՞
որևէ սահմանափակում չկա