Հայկ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 04.12.2019թ, իսկ 19.05.2020թ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, որից հետո էլ երեխայի խնամքի արձակուրդ: Հիմա դիմում է գրել աշխատանքից ազատման: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու: Շնորհակալություն։
2 տարի 8 ամսվա հասնող արձակուրդի օրերի հաշվով։
Հարգելի Տիգրան, արդյո՞ք այդ ամիսների համար, երբ գտնվել է արձակուրդում հասնու՞մ է վերջնահաշվարկ։
Այո, այդ ամիսները ստաժ են։
Ներեղություն Տիգրան ջան, խնամքի արձակուրդի ժկ/շրջանը վերջնահաշվարկ չի հասնում: Վերջնահաշվարկ կտրվի 04.12.2019թ-19.05.2020թ և գումարած բյուլետինի 4.6ամիսը, այսինքն՝ 10 ամսվա վերջնահաշվարկ, եթե 5-օրյա աշխատող է եղել, ուրեմն՝ 16.67օր:
Խնամքի արձակուրդի ժկ/շրջանը վերջնահաշվարկ չի հասնում: Գրեք հիմնավորումը։
Վերջնահաշվարկը (արձակուրդի չօգտագործած օրերը) տրամադրվում է փաստացի աշխատած ժկ/հատվածի համար, այն ամիսների, որոնց համար ստացել է եկամուտ: ԱՕԳ հոդված 165
Շնորհակալ եմ օգնելու համար։
ԱՕ 165 հոդվածը նորից կարդացեք և կտեսնեք որ խնամքի արձակուրդի ժկ/շրջանը հաշվարկի մաս է հանդիսանում։
ԱՕ 165 հդ 2 րդ մաս 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ։
Չվճարվող արձակուրդը նույնպես չի մտնում հաշվարկի մեջ, օրենքում հստակ նշված են հաշվարկի մեջ մտնող ժամանակահատվածները։
Վերջնահաշվարկի իրավունք է տալիս 04.12.2019-19.05.2020թթ՝ 5.5 ամիս * 1.67 (9.185 օր), և 140 օրերի հաշվարկով (եթե բյուլետենի սկիզբ վերջը լիներ, ավելի հստակ կլիներ) մոտ 4.5 ամիս * 1*67(7.515 օր)՝ 16.7 օր, երեք տարեկան երեխայի խնամքի ժամանակահատվածում արձակուրդային օրեր չեն հասնում։