Աստղիկ.
Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Հղի աշխատողին տրված է անաշխատունակության թերթիկ 140 օր նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար և ծննդաբերության կանխատեսվող օր է նշանակված 2022 թվականի օգոստոսի 17-ը, սակայն երեխան ծնվել է հուլիսի 31-ին։ Խնդրում եմ հուշեք՝ ժամկետների խախտումներով պայմանավորված ի՞նչ գործողություններ են առաջ գալիս, ի՞նչ պետք է անի գործատում տվյալ դեպքում։ Կանխավ շնորհակալություն։
Դա գործատուի հաշվով ոչինչ չի փոխվում, աշխատողը մինչև 17,08 համարվում է բյուլետենի մեջ, ժամկետների խախտումներ չի դա, 18,08-ից կարող է ձևակերպվել երեխայի խնամքի արձակուրդ։
Ժամկետների խաղտումը ոչ մի փոփոխություն չի բերում բյուլետենի հաշվարկի մեջ: Բյուլետենի ավարտից հետո, եթե գործի չի վերադառնում, խնամքի արձակուրդի հայտ ներկայացրեք։
Իսկ եթե երեխան ծնվում ու մահանում է,կամ ծնվում է մահացած։Այս պարագայում ի՞նչ խնդիրներ են առաջ գալիս բյուլետենի մասով և ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի։
Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:
Դա կարգավորում է Առողջապահության նախարարությունը, տրամադրում է անաշխատունակության թերթիկ, ձեզ համար գործողության հիմքը դա է։
Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, եթե երեխան նախատեսվող ժամկետից շուտ է ծնվում, ապա նախածննդյան արձակուրդի մնացած օրերը ավելացվում են հետծննդյան օրերին, արդյունքում 140 օրը պահպանվում է:
ԱՕ Հոդված 172.
Հղիության և ծննդաբերության արձակուրդը
հղիության, 70 օր
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր (70 օր
ծննդաբերության).
հղիության, 85 օր2) 155 օր (70 օր
ծննդաբերության)
բարդ ծննդաբերության դեպքում.3) 180 օր (70 օր
հղիության, 110 օր
ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: