Լիանա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները: Ուստի, եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում և ոչ մի եկամուտ չի ստացել, ապա պարտավորություն չի առաջանում: