Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն:
Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
Աշոտ ջան, եթե ի նկատի ունես շահութահարկի կանխավճարը ավելացնելու կամ պակասեցնելու վերաբերյալ, ապա հոդված 46.6-րդ կետը պահելով` գրի դիմում ՀՏ-ի պետի անունով և նշի ավելացման կամ նվազեցման մասին: Այսինքն ակնկալվելիք շահում չես նախատեսում, դրա համար խնդրում ես սահմանել նվազագույն շահութահարկը քո ուզած թվով` բայց ոչ հոդված 46.6 կետը խախտելով:
Մերսի, Արսեն ջան, ինձ կոնկրետ հետաքրքրում է “հաստատված ձևը”, հարկայինում հարցրեցի, իրենք չունեին, ինտերնետում էլ չկար, մտածեցի` ինչ որ մեկը կարող է ունենալ:
Այստեղ…