Նարե.
Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:
Եթե շրջհարկով կամ ԱԱՀ-ով եք գործում, ապա 94000-ը հենց մինիմալ թիվ է։
Բայց լրիվ դրույք չի։
Կարող եք հղում դնել։
Եթե լրիվ դրույք չի, կա՛մ ժամավճարով սահմանեք, կա՛մ դրույքի մասով, նայեք նվազագույն աշխատավարձի օրենքը։
Գրանցեք ոչ լրիվ աշխատաժամանակով և վճարեք փաստացի աշխատած օրերի համար՝ 1ժամը 406 դրամ առանց հարկերի:
Ժամային դրույքը նվազագույն՝ 600 դրամ՝ ներառյալ հարկեր