Մայրության նպաստ

Մանյա.

Բարև ձեզ։ Կասեք՝ միկրոյի դեպքում ֆիզարձակուրդի գումարը ինչպե՞ս են հաշվում ու ե՞րբ են փոխանցում։ Հաշվապահն ասում է երեխայի ծնունդից հետո պետք է փոխանցի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գումարը կարող եք ստանալ նաև մինչև երեխայի ծնունդը, ֆիզարձակուրդի գումարը կկազմի 193201։

Մանյա

Իսկ կապ ունի քանի՞ ամիս է աշխատել։

Tigran

Միկրոյի դեպքում էական չի, քանի որ ամսվա եկամուտ վերցվում է 43038 դրամ։

Մանյա

Իսկ կեսարյանի դեպքում էլ 15 օրվա ավել գումար չի՞ լինելու։

Tigran

Երբ կեսարյան է լինում այդ դեպքում 15 օրվա համար առանձին բյուլետեն են տալիս ու առանձին դա հաշվարկում են գումարը։

Մանյա

Շնորհակալ եմ

Ալլա

Կապ չունի որ համակարգում եք գործում, օրենքը գործում է նույնպես բոլոր համակարգերում։

Մանյա

Շնորհակալ եմ

Գայանե

Քանի որ միկրոբիզնես է,աշխատավարձի չափը էական չէ: 
 43038/30,4*140=198201, հանած 5000 եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 193 201 դրամ։
Վճարումը կատարվում է մինչև երեխայի ծնունդը՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը աշխատավայր ներկայացնելուց հետո :

Մանյա

Շնորհակալ եմ