Մայրության նպաստ

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Eրկու գործատուների մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է աշխատանքային հարաբերություններում գտնվելու դդեպքում: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

Tigran

Կարծում եմ՝ պետք է նախորդ գործատուից տեղեկանքով տվյալ բերել, թե որքան է եղել Ձեր աշխատաավարձը մինչև երեխայի խնամքի արձակուրդ գնալը։

Լիլիթ

Խնդրում եմ պատասխանել, եթե դեկրետից հետո վերադարձել եմ աշխատանքի և աշխատանքի վայրում 8ամիսը լրանալուց հետո նորից գնում եմ դեկրետ, ինչպես է հաշվարկվելու դեկրետսյինի գումարը։ Մաքուր աշխատավարձը 122000֏