Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱԱՀ-ի վերաձևակերպումների հաշվով նայեք ՀՕ հ.73-ը,
Հիմնական միջոցի վաճառքի համար ԱԱՀ դաշտում աշխատողները դուրս են գրում հարկային հաշիվ՝ նշելով նաև ԱԱհ-ն, անկախ Ձեր նշած հանգամանքի:
Այո, առաջանում է:
Հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝
ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման
տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման
տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է: