Գայանե.
Բարև Ձեզ։ Միկրոյում գրանցված մատնահարդարը պետք է ֆիզ. արձակուրդ գնա՝ ո՞վ է վճարում ֆիզի գումարը և ինչպե՞ս։ Օգնեք խնդրում եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ։ Միկրոյում գրանցված մատնահարդարը պետք է ֆիզ. արձակուրդ գնա՝ ո՞վ է վճարում ֆիզի գումարը և ինչպե՞ս։ Օգնեք խնդրում եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ֆիզի գումարը պետք է հաշվեք ըստ միկրոյի կարգի, վճարում է գործատուն, հետո փոխհատուցում ստանում պետությունից, ամսական պետք է վերցնել 43038 դրամ, տվյալները թերի են՝ այսքանով կարող եմ օգնել։
Այսինքն՝ միկրոյի դեպքում աշխատավարձի բարձր ցածրը կապ չունի՞։ Բոլորը հաշվարկվում է նու՞յն սկզբունքով՝ 43 038։
Այո, այս տարի ամսական եկամուտը միկրոյի աշխատողի վերցվում է այդ թիվը, ոչ միկրոներինը արդեն ըստ հիմնական կարգի։
43038/30.4*140=198201-5000=193201; Էսպիսի հաշվարկով և անհարաժեշտ փաստաթղթերով, բյուլետենով ներկայացրեք հարկային: Վերջինիս հաստատումից հետո ներկայացնել սոց. ծատայություն փոխհատուցումը ստանալու նպատակով։
Շնորհակալ եմ Անահիտ ջան…աշխատել է ընդամենը 4 ամիս…հունիս ամսվա ամսական 5000 դր եկամտային,սոց և դրոշմ. մուծել է….30.06.2022 թ-ից է թերթիկը….կա ինչ որ ժամկետ
հարկային թղթերը ներկայացնելու համար? և ևս մեկ հարց .բացի հունիս ամսվա հարկերի , նպաստից էլ պետք է 5000 դրամ պահեմ…որովհետև հունիս ամսվա աշխատավարձի հետ է նպաստը ստացվում
43038/30,4*140=198201, հանած 5000 եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 193 201 դրամ։
Գործատուն կհաշվարկի և կվճարի, իսկ պետությունը կփոխհատուցի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին։ Եթե եկամտային հարկը չբավականացնի, փոխհատուցման ենթակա գումարը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կփոխանցվի գործատուի հաշվեհամարին։
Բարև ձեզ։Մի հարց ունեմ։Եթե միկրոյի տնօրենի հաշիվները այս պահին սառեցված են ԴԱՀԿ ի կողմից և իրենք չեն կարողանում տնօրինել դրա վրայի գումարները,այդ դեպքում ինչպե՞ս պիտի ինձ տրվի իմ դեկրետայինի գումարը։