Շողեր.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ:
Եթե կազմակերպությունը լուծարվում է, ավտոմատ դուք ևս պետք է ազատվեք: Վերջնահաշվարկ ըստ կարգի՝ չօգտագործած արձակուրդի օրերի քանակով, արձակման նպաստը՝ միջին աշխատավարձի չափով:
Շնորհակալ եմ: Կասեք ինչպե՞ս է կատարվում միջին աշխատավարձի հաշվարկը: Արդյոք դրա մեջ ներառվում է նաև դեկրետային գումարը, պարգևավճարները:
Լուծարման դեպքում կստանաք արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվում են պարգևավճարները 1/12-րդ չափով, դեկրետային գումարը չի ներառվում,միջինը կլինի 5 ամիսների միջինը։
Շնորհակալ եմ: Այսինքն՝ 5 ամիսների աշխատավարձը բոնուսների հետ բաժանած 12-ի՞։ Եվ ևս մեկ հարց – արձակուրդայինի գումարը նույնպե՞ս կներառվի։
Այսինքն՝ 5 ամիսների աշխատավարձը բոնուսների հետ բաժանած 12-ի՞ – ոչ, 5 ամիսների աշխատավարձը բոնուսների հետ բաժանած 5-ի։
Այո, արձակուրդայինի գումարը նույնպես կներառվի,սակայն պահումներ կատարվելու են միայն արձակուրդայինից,արձակման նպաստից պահումներ չեն արվում։
Շնորհակալ եմ: Եթե կազմակերպությունը լուծարվում է, ես, չնայած գտնվում եմ խնամքի արձակուրդում, բայց պետք է ծանուցում ստանալուց հետո լուծարե՞մ պայմանագիրը։ Եվ եթե պայմանագիրը լուծարվի երեխայի 1 տարեկանը լրանալուց հետո, կողմերի համաձայնությամբ, արձակման նպաստ կվճարվի՞ նորից։
1 այո ծանուցում պետք է տան ձեզ, որից հետո լուծեն աշխ. պայմանագիրը, 2 արձակման նպաստ պետք է ստանաք։
Շատ շնորհակալ եմ:
Ներեցեք՝ իսկ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ կուտակվու՞մ են արձակուրդային օրեր։
Այո, դա ստաժ է։
Շնորհակալ եմ արագ արձագանքի համար:
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում արձակուրդային օրեր չեն կուտակվում, կուտակվում է միայն հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում։