Հասմիկ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. հիվանդության նպաստ հաշվարկելիս, եթե տվյալ աշխատակցը աշխատում է հերթափոխով և շաբաթվա ընթացքում ունի 3 աշխատանքային օր ու 4 հանգստյան օր, օրինակ՝ երկուշաբթի, հինգշաբթի, կիրակի աշխատում է, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ հանգստյան օրեր: Ո՞ր օրերն են տվյալ աշխատակցի համար համարվում հանգստյան օրեր և քանի՞ աշխատանքային օրվա համար է կատարվում հիվանդության նպաստի հաշվարկը։
Հերթափոխը կապ չունի. հիվանդության նպաստը հաշվարկվում է հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում առանց շաբաթ և կիրակի օրերի, իսկ վեցօրյայի դեպքում միայն կիրակի օրերը հանած։
Կարգը հաշվարկի միասնական է, ինչպես եք սահմանել աշխատանքի գրաֆիկը հնգօրյա թե վեցօրյա,ելնելով դրանից հաշվեք: Հիվանդության նպաստի հաշվարկը կատարվում է թերթիկով վավերացված բոլոր աշխատանքային օրերի համար:
Այսինքն՝ ելնելով կազմակերպության ներքին կանոնակարգից՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ է, թե վեցօրյա, հանում ենք ընդհանուր հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի (վեցօրյայի դեպքում կիրակի) և հաշվի չենք առնում տվյալ աշխատակցի աշխատանքային գրաֆիկը (ենթադրենք աշխատանքային օրերն են՝ շաբաթից երեքշաբթի)։
այո
Նպաստի հաշվարկի համար գործում է միասնական ձև։