Արձակուրդի հետ կապված

Լիլիթ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա և մրցույթով ընդունվել է մեկ այլ դպրոց, ընդունվել է մարտ ամսին։ Արդյո՞ք հասնում է արձակուրդ և քանի՞ օր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Կարող եք արձակուրդ տալ միայն 6-ամիս հետո: Ցանկալի կլինի կեսը:

Tigran

Պետք է 6 ամիսը լրանա նոր աշխատատեղում, որից հետո կարող է։

Գայանե

Արձակուրդ կարող եք ձևակերպել՝ նոր աշխատատեղում առնվազն վեց ամիս աշխատելուց հետո:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Լամարա

Հետաքրքիր է, իսկ այդ ուսուցիչը ամառային արձակուրդներին ի՞նչ անի` գա՞ դպրոց, աշխատի՞։ Ինչպե՞ս կարգավորել։

Անի

Այո, կարող է գնալ, դա ներքին պայմանավորվածության հարց է։
Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ:
3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: