Արդյո՞ք առաջանում է գուդվիլ

Շուշանիկ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե ընկերությունից առանձնանում է մի նոր ընկերություն, արդյո՞ք հնարավոր է առանձնացման հետևանքով առաջանա գուդվիլ: Ենթադրում եմ, որ ընկերությունը, որը որ առանձնացնում է, վաճարում է ընկերությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Երբ մի ընկերություն վաճառվում է ավելի բարձր գնով, քան նրա ակտիվների գումարային արժեքն է, այդ երկու գների տարբերությունը գուդվիլն է:
Գուդվիլը ոչ նյութական ակտիվ է, այն շոշափելի չէ` ի տարբերություն օրինակ շինությունների, սարքավորումների:

Շուշանիկ

Շնորհակալ եմ , բայց այս դեպքում չի վաճառում պարզապես առանձնանում է , և ստացվում է ակտիվների և պասիվների տարբերություն:

Tigran

Առանձման դեպքում պետք է կազմվի Փոխանցման ակտ և բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռ Հոդված Ընկերության առանձնացումը
1. Ընկերության առանձնացում է համարվում նոր իրավաբանական անձի (անձանց) ստեղծումը նրան (նրանց) վերակազմակերպվող ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ առանց վերակազմակերպվող ընկերության դադարման:
2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև առանձնացման կարգը և պայմանները, բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, ինչպես նաև վերակազմակերպվող ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի և (կամ) այլ արժեթղթերի:
3. Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների և պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված իրավաբանական անձանց բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
Հոդված Փոխանցման ակտը բաժանիչ հաշվեկշիռը
1. Փոխանցման ակտը և բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ վիճարկվող պարտավորությունները:
2. Բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող իրավաբանական անձանց մասնակիցների բաժնեմասերին համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված իրավաբանական անձանց միջև:
3. Եթե բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշելու վերակազմակերպված ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետևանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված ընկերության պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
4. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնորեն բաշխումը հիմք են վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

Շուշանիկ

Շատ շնորհակալ եմ, բաժանիչ հաշվեկշիռը կազմված է, հնարավո՞ր է, որ դրա արդյունքում առաջանա գուդվիլ: