Արփինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ – ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։
78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)
Միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափը պետք է բաժանեք աշխատած ամիսների վրա, 43038-ը ոնց եք ստացել։
43038-ը ոնց եք ստացել,շատ պարզ 68000/2-34000, 34000/79*100-43038,
Տիգրան ջան կասեք 79-ը դա ի՞նչ գործակից է։
Այս մասը ավելորդ է՝ 78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
մնացածը նորմալ է՝
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)
Մերսի շատ, այսինքն՝ թերթիկի մեջ էլ չե՞մ լրացնելու 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)։
Հաշվարկային աշխատավարձը պետք է կազմի 78011 միկրոյի դեպքում, տեսեք եկամտայինի հաշվարկի ճշտման կարիք կա, թե չկա, դա էլ է կարևոր։
Իրականում էդ 10 դրամը գործատուն է վճարում, աշխատողի աշխատավարձից չի պահում, աշխատողը մաքուր 68000 ստանում է, դա էլ է խնդի՞ր։
Հարկայինից կասեն, երբ բյուլետենի թղթերը ներկայացնեք, դժվարանում եմ ասել։
Օկ մերսի շատ
Արփինե 78000×5/12/30.4×140=149672_5000֏հարկ=144672,Ուզում եմ հասկանամ ես մինչև եսօր սխալ գիտեի որ 12ի էլ պետք է բաժանվի,եթե սխալ գիտեմ գրեք
Սխալ չգիտեք, բայց միկրոհամակարգում աշխատողների համար հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձի 50% , եթե անգամ միկրոհամակարգ չլինի 78000*5/12=32500 (միջ. ամսական) քանի որ նվազագույն աշխատավարձի 50% ից ցածր է միևնույն է հիմք էինք ընդունելու 43038 ը
Իսկ 12_ի չե՞ք բաժանում։
Դրոշմանիշ չի պահվու՞մ
Ճիշտ եք հաշվել:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Հետևաբար տվյալ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնել 43 038 դրամը։
Քանի որ միկրոբիզնես է,աշխատավարձի չափը էական չէ
43038/30,4*140=198201:
Գործատուն կհաշվարկի և կվճարի, իսկ պետությունը կփոխհատուցի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին։ Եթե եկամտային հարկը չբավականացնի, փոխհատուցման ենթակա գումարը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կփոխանցվի գործատուի հաշվեհամարին։
Իսկ եթե գործատուիս հաշիվները սառեցված են ԴԱՀԿ_ի կողմից և չի կարողոնում գումարը կանխիկացնել, այդ դեպքում ինչպե՞ս է լինելու ինձ վճարվելիք դեկրետայինը։
Ամեն դեպքում դա խոչընդոտ չպետք է դառնա Ձեզ հասանելիք մայրության նպաստի ստացման համար: Միգուցե զանգեք ՊԵԿ և Ձեր խնդրահարույց հարցը ուղղեք իրենց՝ հեռախոսի համար 060 844 444: Միանշանակ Դուք չպետք է տուժեք:
Մի բան հարցնեմ հա, հետո նպաստ ստանում են չէ՞ միկրոյի աշխատողները։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն բոլոր վարձու աշխատողները։
Բարև ձեզ, եթե միկրոյի դաշտում աշխատողի մայրության նպաստը օգոստոսին լինի, կա որևէ պարզաբանում ինչպե՞ս է վճարվելու, մինչև հունիս 5000 էր եկ. հարկը հուլիսից 20 տոկոս է դառնում։