Արձակուրդի տեղափոխում

Ֆլորա․

Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը 1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը 1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Ֆլորա

Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք, բայց ինձ հուզող հարցին կոնկրետ պարզաբանում չտվեցիք:

Tigran

Հոդվածը ամբողջական պատասխանում է ձեր հարցին, արձակուրդ չի գնացել տրամադրեք, թեկուզ մասերով,ոչ պակաս 10 աշխ.օր:

Ֆլորա

Հարցը մեր տրամադրելու մեջ չէ, նա դեռ չի ցանկանում գնալ արձակուրդի: Խնդրում եմ ուշադիր կարդալ հարցս: Ժամանակահատվածը, որը նշել եմ` արդեն անցել է, արդյոք նա պիտի դիմում գրի արձակուրդը տեղափոխելու մասին:

Tigran

Պետք չի նա դիմում գրի արձակուրդը տեղափոխելու մասին: Ենթադրում եմ որ երևի մտածում է միանգամից օգտվի ու հնարավոր է երկրից բացակայելու նպատակով:

Ալլա

Մինչև 2022թ վերջ կարող է աշխատողը օգտագործել իր արձակուրդի գնալու իրավունքը, եթե չի օգտագործում, դիմում պետք չէ գրել, ուղղակի մյուս տարի դուք կտրամադրեք նախորդ տարվա արձակուրդը։