Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ վարձու աշխատողներ). հետևաբար միայն հիմնական աշխատավայրի աշխատավարձի տվյալների հիման վրա կարող եք ֆիզարձակուրդի գումար ստանալ։

Ռուզանննա

Քաղիրավական պայմանագրով աշխատողը նպաստ չի ստանում, հետևաբար Ձեր  հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիման վրա կհաշվեն ֆիզարձակուրդի գումարը:

Nerses

Քաղիրավականի դեպքում նպաստից, արձակուրդայինից, վերջնահաշվարկից չեք օգտվում։

Ալլա

  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 4.Նպաստի իրավունք ունեցող անձինք  
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետնպաստ) իրավունք ունեն
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: