Արմեն․
Հարգելի բարեկամներ, ուզում եմ մի հարց տալ․ երբ իմ ՍՊԸ-ի հաշվապահն ասում է, որ նախորդ տարվա զուտ շահույթը 01.01.2022 դրությամբ ենթադրենք 750 000 դրամ է, դա նշանակում է, որ այդ օրվա դրությամբ ՍՊԸ-ի հաշվին պետք է լինի 750 000 դրա՞մ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մաքուր շահույթը պետք է հավասար լինի առկա դրամական միջոցների հանրագումարին, թե՞ ոչ։
Ոչ, ճիշտ չեք հասկանում, իսկ ինքը որ զուտ շահույթը նկատի ունի՝ ֆինանսական հաշվարկով հաշվարկված, թե՞ հարկային հաշվարկով: Չեք գրել նաև թե ՍՊԸ-ն ո՞ր հարկման համակարգում է գործում:
Սպը շրջհարկի համակարգում է, զուտ շահույթը` հարկայինով։
Էսպես ասեմ, եթե ուզում ենք շահաբաժին հայատարարենք էտ 750 000, բայց չունենք ասենք 650000 հաշվի վրա, օրինակ՝ ո՞նց է լինում դա։
Եթե Սպը շրջհարկի համակարգում է, զուտ շահույթը` հարկայինով չեն հաշվում, այլ ֆինանսական հաշվարկով: Նորից հաշվեք ըստ ֆինանսականի, հետո պարզ կլինի 750000-ի ու 650000-ի տարբերությունը որտեղ է:
Նայեք Ձեր ֆինանսական շարժին, նայեք դրամարկղի և բանկային հաշվի շարժը։
Չմոռանաք շահաբաժին վճարելուց եկամտային 5 տոկոս հարկը պահեք , նոր վճարեք։
Հնարավոր է իրացման շրջանառությունը հաշվեգրվել է և ունեք դեբիտորական պարտք, այդ դեպքում կարող է ձեր առկա ֆինանսական միջոցները շահույթի հետ տարբերություն ունենա: