Դասապատրաստման կենտրոն բացելու համար

Անահիտ.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Լիցենզիավորում չկա։ Եթե միայնակ եք գործելու,ապա կարող եք դիմել հարկային,ներկայացնում հայտարարություն ու գործել որպես միկրոբիզնես,նշեք Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում:

Ալլա

Եթե ԱՁ-ով եք գործելու և մենակ,կվճարեք միկրոյի դաշտում միայն տարեկան դրոշմանիշային վճար, բայց պետք է ունենաք ՀԴՄ, որ ֆիքսեք վճարումները և վերջում ներկայացնեք տարեկան շրջանառությունը, իսկ եթե կունենաք աշխատողներ իրենց համար վճարելու եք եկամտային, սոց և դրոշմանիշային ևս։

Zoya

Հարգելի Անահիտ կարող եք բացել ԱՁ աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգով , եթե չունեք հդմ սարք կարող եք դուրս գրել ծառայությունների մատուցման , աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր և վճարեք տարեկան շրջ.-ից՝ դրոշմանիշային վճար , իսկ եթե ունեք աշխատողներ կվճարեք եկամտային հարկ , սոց. հարկ և դրոշմ. վճար: