Փոփոխություն գրանցման հայտում

Ռուբ.

Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե միկրոյի դաշտում եք գործել, եկամտային հարկը կախված չէ ժամերի քանակից կամ աշխատավարձից, այնպես որ չարժի փոփոխություններ իրականացնել։

Tigran

Եթե հիմա պատասխանատուն եք ու գտել եք սխալներ, ապա ուղղումները կատարեք։

Ռուբ

Հարգելի Տիգրան, իսկ եթե ճշտումներ տամ ու միայն տույժ հաշվարկվի, հետագայում ճշտումների համար կարո՞ղ են տուգանել, թե՞ ոչ։

Tigran

Դե պետք է ճշտումների հիման վրա տարբերությունները վճարել, ճշտումների համար տուգանք չի հասնում, այլ կարող է դրա հետևանքով չվճարված հարկերի՝ ստուգման ժամանակ։

Zoya

Դուք հիմա կարող եք աշխատակցի գրանցման հայտում լրացնել ճիշտ աշխատաժամանակը և հայտը ուղարկել, դրա հիման վրա էլ եկամտային հարկի հաշվետվությունը իսկհին հաշվետվությունները փոփոխություններ պետք չէ անել: