Սոնա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոնա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կարող է 113 հոդվածի 1 մասի 1 կետով՝ Կազմակերպության լուծարման դեպքում, որի ժամանակ բացի վերջնահաշվարկը, վճարելու է նաև արձակման նպաստ՝ միջին աշխատավարձի չափով։
Նայեք ԱՕ հ.116 Զանգվածային ազատումները։
Շնորհակալ եմ,իսկ 113 հոդվածի 2-րդ մասով հաստիքների կրճատման դեպքում, երկու ամիս առաջ աշխատողին գրավոր ծանուցելով հնարավո՞ր է։ Եվ այդ դեպքում պարզապես պետք է աշխատողի հետ կատարե՞լ վերջնահաշվարկ։
113-ի 1-ինի 2-րդ մասը այո կարող եք հիմք վերցնել,116 հոդվածի ասածը նաև այն է որ եթե 10 ու ավելի մարդ է կրճատվելու,ապա այդ տվյլները պետք է ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին և աշխատողների ներկայացուցչին:Ծանուցելը անպայման է 2 ամիս առաջ,իսկ վերջնահաշվարկ ամեն դեպքում պետք է կատարեք: Արձակման նպաստի հարցը անհատական է, կարող է տարբեր չափի լինել:
Եվ վճարել արձակման նպաստ։
Շնորհակալ եմ: Արձակման նպաստն էլ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափո՞վ է վճարվելու։
Եթե ազատվեն ըստ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով նախատեսված հիմքով։