Աստղիկ.
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշեք՝ 04․12․2021-04․06․2022թթ աշխատանքի համար հասանելիք 12 աշխատանքային օր արձակուրդը կարելի՞ է արդյոք ձևակերպել 2022 թվականի մայիսի 26-ից։ Շնորհակալություն կանխավ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աստղիկ.
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշեք՝ 04․12․2021-04․06․2022թթ աշխատանքի համար հասանելիք 12 աշխատանքային օր արձակուրդը կարելի՞ է արդյոք ձևակերպել 2022 թվականի մայիսի 26-ից։ Շնորհակալություն կանխավ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՕ Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ
ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում
կողմերի համաձայնությամբ:Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների:
Լավ կանեք ձևակերպեք 05,06-ից,
Այո, կարող եք վճարել 12 աշխատանքային օր արձակուրդը, արձակուրդի սկիզբը համարեք 05.06.2022թ.։
Հոդված 163.
Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում
Հոդված 164.
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
Այո, կարող եք։
Աշխատանքի 6 ամսիը լրանալուց հետո աշխատողը գործատուի հետ համաձայնեցնելու դեպքում կարող է օգտվել իր հասանելիք արձակուրդից : ԱՕ հոդված 169 և 164 նայեք
Շնորհակալություն պատասխանի համար, ուղղակի իմ կողմից բերված օրինակում չի լրացել աշխատողի 6 ամիսը։
Այո, կարող եք 6 ամիս հետո ձևակերպել հերթական արձակուրդ։