Արփինե.
Բարև Ձեզ։ Հացաբուլկեղենի, հրուշակեղենի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն գործում է միկրոբիզնեսի հարկման համակարգում և վաճառք է իրականցնում տեղում։ Այժմ ցանկանում է արտադրամասին կից տարածքը օգտագործել որպես վաճառակետ և արտադրանքը իրացնել այնտեղ, հնարավոր է տեղադրեն նաև 2-ից 3 սեղան տեղում սնվելու համար։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք անցնել շրջհարկի դաշտ, և այդ դեպքում հարկվելու՞ են որպես հանրային սնունդ 6%-3%, թե՞ որպես արտադրություն 3,5%: Նախապես շնորհակալ եմ։
Այդ դեպքում պետք է անցնեք շրջհարկի դաշտ, և կհարկվեք որպես հանրային սնունդ:
Անցնում եք շրջհարկի դաշտ, պետք է առանձին հաշվառում տանեք, հանրային սննդի գծով կհարկվեք 6-3տոկոսով, իսկ արտադրության գծով՝ 3,5տոկոսով։
Բարև Ձեզ։ Այո, այդ դեպքում կարող եք դիմել որպես հանրային սնունդ շրջանառության հարկով հարկվելու համար։ Բացի “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” պետք է հանձնել նաև “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ”։
Այո, անցնելու եք շրջհարկի դաշտ, կհամարվի հանրային սնունդ։
Շնորհակալ եմ շատ բոլորիցդ , իսկ հավելյալ թույտվության կարիք չկա չէ մինչև 23 թ. ի հոկտեմբեր ունենք:
Կա, այդ հարցով դիմեք համայնքապետարան։
Շատ լավ շնորհակալ եմ։
Այդ դեպքում կանցնեք շրջհարկի։