Մայրության նպաստ

Ռուբ․

Բարև ձեզ։ Աշխատակիցը 22.04.2022-ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի ստացման համար։ Ապրիլ ամսա համար աշխատավարձը և նպաստի գումարը վճարվել է 23.04.2022-ին։ Այստեղ կարո՞ղ է վճարման ժամկետների հետ խնդիր առաջանալ, քանի որ գործատուն միշտ մինչև հաջորդ ամսվա 15-ն է կատարել աշխատավարձի վճարում։ Եվ ո՞ր տողում պետք է լրացնեմ նպաստի գումարը՝ 1.10 գործատուի հաշվին վճարվող, թե՞ 1.11 բյուջեի հաշվին վճարվող։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վճարման ժամկետների հետ խնդիր առաջանալ չի կարող: Եթե ամբողջությամբ բավարարել է եկամտային հարկի գումարը ու լրացնում եք գործատուի հաշվին,եթե մասնակի,ապա ամեն մասին իրեն համապատասխան չափերով:

Ալլա

Մայրության նպաստը վճարվում է բյուջեի հաշվին, և ցույց է տրվում այն ամսվա հաշվարկում , երբ հաշվարկվել և վճարվել է։

Ռուբ

Հարգելի Ալլա, ընկերությունը միկրո է, ամբողջ գումարը պետք է գրեմ բյուջեի տողում, թե՞ 5000ը գործատուի, իսկ մնացած մասը բյուջեի:

Tigran

5000-ը գործատուի, իսկ մնացած մասը բյուջեի հաշվին:

Karine։

Ցույց տվեք 5000 դրամը գործատուի հաշվին, իսկ մնացածը` բյուջեի։