Փոխարժեքի ամսաթիվ

Նարինե.

Կազմակերպությունը ծրագրեր է գրում արտասահմանի գործընկերոջ համար /ծառայությունների մատուցում/ նախորդ ամսվա համար: Պետք է դուրս գրվի նաև հաշիվ մեր ինվոյսինգով: Կարող եք ասել՝ ո՞ր օրվա կուրսով պետք է այն դուրգրվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Հարցը կարգավորվում է ՀՕ հոդված 16-ովԱրտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները, համաձայն որի պետք է վերցնել դուրս գրման օրվա ամսաթվի փոխարժեքը։

Ուշադրություն դարձրեք, որ դա մինչև տվյալ օրվա ժամը 16։00 հրապարակված փոխարժեքն է, որը ինտերնետ կայքերում արտացոլվում է որպես նախորդ օրվա փոխարժեք։

Tigran

Պետք է դուրս գրվի նաև հաշիվ ինվոյսինգով: Օրվա կուրսի հարցը նայեք ՀՕ հ.16-ում։

Նարինե

Շատ շնորհակալ եմ: Ինտերնետ կայք ասելով Դուք նկատի ունե՞ք rate.am։ Եթե ստացել ենք հաշիվ 05/05/ ամսաթվով, ապա որպես հիմք ընդունեմ 04/05-ի փոխարժե՞քը։

Tigran

Ինտերնետ կայք ասելով նկատի չունենք միայն rate.am, նաև cba.am: Եթե ստացել եք հաշիվ 05/05/ ամսաթվով, ապա որպես հիմք ընդունեք 05,05-ի մինչև ժամը 16,00 փոխարժեքը:

Նարինե

Շնորհակալություն:

Ալլա

Ինչ է նշանակում ստացել ենք հաշիվ, դո՞ւք չպետք է հաշիվ դուրս գրեք։

Գայանե

Ձեր կողմից մեր ինվոյսինգով հաշիվ դուրս գրելիս որպես փոխարժեքի կուրս հիմք եք ընդունում այդ օրվա մինչև ժամը 16,00-ի փոխարժեքը կամ որ նույնն է՝ նախորդ օրվա փոխարժեքը։

Նարինե

Շնորհակալություն

Նարինե

Մայիսի 1-ով ինվոյս ունենք,պետք է այսօր ՝ 23,05-ին հաշվարկային փաստաթուղթ դուրս գրենք։Խնդրում եմ ասել,որ օրվա կուրսը պետք է վերցնել ՝մայիսի 1-ի,թե՞ ապրիլի 30-ի։

Ալլա

Դուրս գրման օրվա նախորդ օրվա կուրսը։

Նարինե

ծառայություն է