Դեկրետի հետ կապված

Լուսինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 112.Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ  
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:
Հոդված 173.Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
 1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Tigran

Գոնե մեկ ամիս առաջ կամ մեկ շաբաթ առաջ տեղյակ պահեք այդ մասին:

Լիլիա

Հոդված 173.Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
 1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Քանի որ ըստ օրենքի աշխատողին այս արձակուրդը կարող է տրամադրվել մասերով (3տարի), գործատուն պետք է նկատի ունենա այս պարագան, աշխատակիցն աշխատանքի մեջ վերականգնվելու համար (առնվազն 1-5 օր առաջ)՝ եթե աշխատատեղը ժամանակավոր զբաղեցնում է այլ աշխատակից,կամ արձակուրդը երկարաձգելու համար ողջամիտ ժամկետում պետք է տեղյակ պահի գործատուին (առնվազն 1 օր առաջ), աշխատանքից ազատվելու պարագայում համաձայն ԱՕ Հոդված 112-ի, Հոդված 110-ի համաձայն: Խնդիրը պետք է վերահսկի անձնակազմի կառաավարման աշխատակիցը: