Արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա պետք է գրվի ապրանքի անունը

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասեք՝ նոր օրենք ընդունվե՞լ է, որ Ա/Ձ և ՍՊԸ ՀԴՄ բոլոր տպվող կտրոնների վրա պետք է գրի վաճառվող ապրանքի անունը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աստղիկ

ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից: Անցեք հղումով ։

Մարիաննա

Շնորհակալություն, իմ մոտ շրջանառությունը ամենաշատը 6 մլն է, այն էլ ՍՊԸ։ Փաստորեն իմ պարագայում պարտադիր չէ։

Աստղիկ

ոչ, պարտադիր չէ

Tigran

Գործող կարգը սա է.
ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

Մարիաննա

Շնորհակալություն։

Գայանե

 ՀԴՄ կտրոնների վրա վաճառվող ապրանքի անունը պարտադիր լինելու պայմանը գործում է՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի հասույթ ունեցող հարկ վճարողների համար: