Աշխատանքից ազատման հետ կապված

Լիլիթ.

Բարև ձեզ: Աշխատանքից ազատման դիմումը գրել եմ 10.05.2022-ին, ինձ ամբողջովին ազատել են աշխատանքային պարտականություններից, բայց գրանցումից հանելու են 10.06.2022-ին, հիմա ես փորձում եմ մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվել, բայց այդտեղի գրանցումը ինձ խանգարում է։ Դիմել եմ իրենց շուտ հեռացման համար, բայց ինձ մերժել են, ինչպե՞ս կարող եմ շահերս պաշտպանել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աստղիկ

Եթե ներքին համաձայնության չեք գալիս, կարծում եմ ոչինչ անել չեք կարող։ Ըստ ԱՕ-ի աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալըայդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Գուցե իրավաբանորեն ինչ-որ բան կարողանաք անել, սպասենք այլ խորհուրդների։


Last edited 2 տարի առաջ by Astghik
Tigran

Գրանցման հայտը ներկայացվում է մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը:օրինակ 3) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում. Անձնավորված հաշվարկ ներկայացնում են՝ 1) հարկային գործակալը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար).: Հետևաբար բանակցեք թող գրանցման հայտը ներկայացնեն հիմա, եթե չստացվի թող նոր գործատուն այդ փաստը հաշվի առնի:

Tigran

Լրացում, այսինքն հիմա իրենք կարող են գրանցման հայտը ազատման մասին ներկայացնել եթե ցանկանան,
Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

Մարինե

Եթե ամբողջովին ազատել են աշխատանքային պարտականություններից, ապա 10,05,2022-10,06,2022 ժամանակաշրջանի համար Ձեզ համար աշխատավարձ են հաշվարկելու, եթե ոչ՝ ինչպես ձևակերպելու Ձեր բացակայությունը:
Եթե 2 կողմ էլ համաձայն են կարող են ազատել կողմերի համաձայնությամբ՝
ԱՕ Հոդված 110. Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ
Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ (հատուցումներ և այլն):
2. Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:
Իսկ եթե համաձայն չեն, ապա պետք է ազատեն աշխատողի նախաձեռնությամբ 10,06,2022թ,
ԱՕ Հոդված 112.Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ  
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: