Արևիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել. Ա/Ձ աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը կազմում է 91 500դրամ: Աշխատողը 2020թ դեկտեմբերի 1-ից գնացել է ֆիզ. արձակուրդ: Նրան տրվել է երեխայի խնամքի արձակուրդ՝ 04.02.2021թ.-04.02.2023թ: Սակայն այս տարվա մայիս ամսին աշխատողը պատրաստվում է երկրորդ երեխայի ծնունդին: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատողին դեկրետրց դեկրետ գնալու դեպքում տրվում է ֆիզ. արձակուրդի գումար և ինչպե՞ս է դա հաշվարկվում:
Այո տրվում է, հաշվարկվում է նույնպես, միջինի հաշվարկի համար հիմք է ընդունվում մինչև առաջին դեկրետը գնալը պայմանագրով նախատեսված աշխատավարձը։
Այո, աշխատողին դեկրետրց դեկրետ գնալու դեպքում տրվում է մայրության նպաստի գումար, եթե այս տարի էլ գործում եք միկրոյի համակարգում,ապա միկրոյին համապատասխան կարգով հաշվարկեք ու վճարեք:
Միկրոձեռնարկության աշխատողի մայրության նպաստի հաշվարկը կատարվում է մինիմալի 50 %-ից (անկախ պայմանագրով աշխատավարձի չափից)։
Այո, ֆիզից ֆիզ գնալու դեպքում մայրության նպաստ տրամադրվում է։ Միկրոհամակարգով աշխատող ԱՁ-ի աշխատակցի համար վերցվում է նվազագույն աշխատավարձի 50% ՝ 43038՝ 43038։30,4*140=198201, որից պահում եք եկ հարկ։