Միջին ամսական աշխատավարձ

Մելինե․

Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Վարձու աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում նույն գործատուի մոտ ազատվել և նորից ընդունվել է աշխատանքի։ Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի՞ է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում նույն գործատուի մոտ աշխատած ամիսները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը։

Karine։

Հաշվի առեք ձեր կազմակերպության կողմից հաշվարկած աշխատավարձը։

Tigran

Ձեր դեպքում գործատուն նույնն է եղել։

Արման խանգալդյան

Կհամարվի նոր աշխատող: Նախկին ամիսները հաշվի չի առնվում։