Հայկ.
Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։
ԱՕ հ.112 մաս 3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
Այս հիմքով շտկումները կատարեք, իսկ վերջնահաշվարկի գումարը վերահաշվարկեք:
Կարծում եմ ոչ մի խնդիր չկա, քանի որ ըստ օրենքի եռօրյա ժամկետում է փոխել որոշումը։ Կատարեք վերահաշվարկ։
Ոչ մի խնդիր չի առաջացնի։