Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Լանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ ոչ ռեզիդենտը, որը Գերմանիայի հանրապետության ռեզիդենտն է համարվում, ծառայություն է մատուցել մեր կազմակերպության համար ՀՀ-ում և ներկայացրել է ռեզիդենտության մասին տեղեկանք: Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ 2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Այո պետք է պահել ոչ ռեզիդենտի շահութահարկ 20 տոկոսի չափով, ՀՀ-ն գերմանիայի հետ ունի Կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր
2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:
Կարծում եմ այո պետք է վճարի
ՀՕ հ.125
4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.
2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի.
3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.
4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:

Ալլա

Եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում և ձեզ ներկայացվել է ռեզիդենտության տեղեկանք , պետք է նայեք Գերմանիայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայանագրի մեջ այդ գործունեությունը քանի տոկոսով է հարկվում, պետք է գրեք ինքնահաշիվ և վճարեք ոչ ռեզիդենտի շահութահարկը, եթե գործում եք շրջհարկի դաշտում , ինքնահաշիվ չեք գրում, բայց ոչ ռեզիդենտի շահութահարկը վճարում եք։

Lana

Հսրգելի Ալլա, շատ շնորհակալություն, որպես միշտ Ձեր պատասխանները շատ պրոֆեսիոնալ են։ ՈՒղղակի խնդրում եմ օրենքի հղում անել, կանխավ շնորհակալություն։