Մարինա․
Ա/Ձ պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի, պե՞տք է հարկային ներկայանա։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինա․
Ա/Ձ պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի, պե՞տք է հարկային ներկայանա։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է ինքնուրույն առցանց գրանցեք լիազորի անուն, օգտվողի անուն, որպեսզի կարողանաք մուտք գործել ձեր հարկայինի էջ և ուղարկեք անհրաժեշտ հաշվետվություններն ու նաև հարկային դաշտի ընտրության հայտարարությունը՝ գրանցվելուց հետո 20 օրվա ընթացքում:
Պետռեգիստրում գրանցվելով, գրանցվում եք ավտոմատ հարկայինում։ Հաջորդ քայլը դա էլեկտրոնային ստորագրության գրանցումն է հարկայինում, եթե ունեք նույնականացման քարտ։ Կախված ձեր գործունեության տեսակից պետք է ընտրեք հարկման դաշտը և ներկայացնեք հայտարարություն։
Հարկային ներկայանալ պետք չի,արդեն այնտեղ ձեր մասին գիտեն: Պետք է էլ ստորագրություն ունենաք ու էլեկտրոնային եղանակով գրանցվեք ու գործոււնեությունից կախված որևէ հարկման համակարգում գործելու հայտարարություն ներկայացնեք:
ՀՏ ներկայանալու կարիք չկա։ Ա/Ձ պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում պետք է ընտրեք 3 հարկման դաշտերից մեկը՝ 1.միկրոձեռնարկություն, 2.շրջհարկ, 3. ընդհանուր հարկման դաշտ և առցանց ներկայացնեք համապատասխան հայտարարություն։