Վաճառք ցույց չի տրվել

Վարդուհի․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհրդով և փորձով կիսվեք: Մարզում ՍՊԸ-ն աշխատում է միկրոյով, հացի արտադրամաս է, աշխատել են, ձեռքբերումները ցույց են տվել, իսկ վաճառք ոչ մի տեղ չի երևացել։ Ի՞նչ հետևանքներ կառաջանա և ինչպե՞ս կարելի է ինչ-որ կերպ շտկել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է գոնե ՀԴՄ-ով ամրագրեիք օրական վաճառքները,ՀԴՄ կիրառելու պարտականություն ունեք: Իսկ իրացման տարեկան շրջանառության հաշվետվությունը ի՞նչ թվերի հիման վրա եք ներկայացրել: Կարող է 24 մլն-ի շեմը անցել եք, մուտքերի հաշվառում թղթով,տետրով որևէ կերպ չի՞ վարվել: :

Վարդուհի

Շնորհակալ եմ պատասխանելու համար: Անկեղծ ասաց գործի վարումը ինքս չեմ արել ու դեռ չեմ ստացել փաստաթղթերը, որ ուսումնասիրեմ, ուղղակի ուզում եմ հասկանալ դա հնարավո՞ր է շտկել:

Tigran

Հնարավոր է ինչ որ կերպ շտկել, դրա համար եմ հարցրել Իսկ իրացման տարեկան շրջանառության հաշվետվությունը ի՞նչ թվերի հիման վրա եք ներկայացրել:

Ալլա

Վաճառքը ինչպես են իրականացրել, կանխի՞կ, թե՝ անկանխիկ։ Միկրոյի համար ձեռքբերումների փաստաթղթավորումը այնքան կարևոր չէ, որքան վաճառքների։ Եթե չունեն ՀԴՄ, ապա պետք է հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեին։

Nerses

Այս պահից սկսեք հայտարարագրել։