Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահի փորձ ունեմ, ցանկանում եմ գլխավոր հաշվապահի համար դիմել, բայց նախ գիտելիքներս խորացնել։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք՝ պարապել որակավորման համար և հանձնել 6 քննություն, թե՞ որևէ հաշվապահական կազմակերպության դասընթացների հաճախել։ Արդյո՞ք որակավորումը աշխատանք փնտրելիս գործատույի կողմից դիտվում է որպես առավելություն։
Ընտրությունը ձերն է հանձնել թե ոչ: Իսկ որակավորումը աշխատանք փնտրելիս ամեն մի գործատույի կողմից չի դիտվում որպես առավելություն։
Իսկ կարո՞ղ է իմանաք որտեղ ծանոթանամ քննությանը, կարգին, հարցաշարին։
Նայեք՝ http://aaaa.am/ կայքում։
Որակավորումը պետք է , եթե աշխատելու եք խոշոր, միջին կազմակերպությունում կամ հանրային հատվածում։