Լամարա․
Բարև բոլորին։ Խնդրում եմ պատասխանել. աշխատել եմ դպրոցում որպես ուսուցչուհի։ 2017թ․ հունիսից գնացել եմ մայրության և հղիության արձակուրդ։ Այնուհետեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Դեռ չվերադարձավ 2022թվականի հունիսից նորից գնացել եմ հղիության և մայրության արձակուրդ։ Նորից երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ 2021 թվականի սեպտեմբերին վերադարձել եմ աշխատանքի նույն դպրոցում այլ պաշտոնի (հիմա ուսուցիչ չեմ)։ Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդայինը չեմ ստացել 2017 թվականից։ Հարց․ կարո՞ղ եմ հիմա ստանալ, եթե նույն պաշտոնում չեմ։ Ինչպե՞ս հաշվարկել։ Օրենքի հղում է պետք։ Շնորհակալ եմ։
Աշխ.օր.
Հոդված 167.
Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը 1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Շնորհակալ եմ շատ։
Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` Իմ դեպքում տարիներ են անցել։ Այս մասով ինչպես հասկանալ։ Չի՞ հասնում
Եթե 2017-ը չեք գնացել այդ տարվանը պետք է հասնի ու արդեն 21-22 ժամանակահատվածինը: Այսինքն 2017-ի հաշվով պետք է արձակուրդի հրամանում նշվի որ տրամադրվում է որպես ուսուցչի արձակուրդ,լրացուցիչ արձակուրդի օրերն էլ հետը:
Մի բան էլ եմ հիշել։ Ֆիզից ֆիզ չի եղել ։ 2017վերջ և 2018 սկիզբ հինգ ամիս աշխատել եմ ։ Նոր եմ գնացել մյուս ֆիզ արձակուրդը։ 2018 ամիսների համար էլ կստանա՞մ արձակուրդային
Դա արդեն կապված է աշխատանքային ժամանակահատվածի հետ 2017-2018թթ.,
Շնորհակալ եմ շատ, սպառիչ պատասխանների համար:
Բարև Ձեզ, խնդրում եմ կպատասխանե՞ք իմ հարցին։ Ես աշխատում եմ դպրոցում և ֆիզ արձակուրդ եմ գնալու հունիսի սկզբին, կարո՞ղ եմ վարձատրվել ամառային արձակուրդի համար:
Այո: Չվճարելու դեպքում դա մնում է որպես չօգտագործած արձակուրդ ու կվճարեն երբ վերադառնաք ֆիզից հետո։