Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Սաթեն․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ի աշխատակցի ֆիզարձակուրդի գումարը վճարում է ԱՁ-ի ղեկավարը, թե՞ պետությունն է վճարում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է ԱՁ-ի ղեկավարը, իսկ պետությունը ամբողջությամբ փոխհատուցում է այդ գումարը ԱՁ-ին։

Արաքսյա

Բարև Ռուզաննա ջան։ Այսինքն ամենամսյա այդ վճարները որ պիտի ստանամ այդ գումարը նույնպե՞ս պիտի փոխհատուցի գործատուին պետությունը։

Մարիաննա

Վճարում է գործատուն, իսկ պետությունը փոխհատուցում է այդ գումարը գործատուին կամ եկամտային հարկի հաշվին, կամ եթե եկամտային հարկը չի բավականացնում, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո գումարը փոխանցվում է գործատուին։

Tigran

Գործատուն վճարում է,հետո հիմքերը ներկայացնելուց հետո ստանում է այդ գումարի փոխհատուցումը:

Арс Завенич

Կարո՞ղ եք մանրամասնել ինչ հիմքերի մասինէ գնում խոսքը՝ դեկրետի թերթիկը և հաշվետվությունը, թե՞ այլ հիմքեր, և որտե՞ղ պետք է ներկայացնենք։

Nerses

Վճարում է գործատուն հետո հետ է ստանում պետությունից։

Ալլա

Մայրության նպաստը վճարվում է պետության հաշվին։