Աշխատաժամանակի ռեժիմ

Անի․

Բարև Ձեզ։
1․ ՀՀ ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ մասի համաձայն արդյոք կարո՞ղ եմ 24 ժամյա գրաֆիկով ընդունել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 12 ժամ տևողությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Արդյո՞ք աշխատաժամանակի ռեժիմի խախտում չէ։
2․ Եթե համատեղությամբ աշխատողի աշխատաժամանակը պակաս է օրական 4 ժամից, կարո՞ղ եմ ընդմիջում չներառել, հաշվի առնելով, որ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսից հետո, բայց ոչ ուշ քան աշխատանքը սկսելուց հետո 4 ժամից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1-ի դեպքում չեք գրել գիշերային աշխատանքի հարց է, թե՞ ցերեկային, հավելում պետք է հաշվել, թե՞ ոչ, բայց 2 հանգստյան օրվա պայմանը պետք է ապահովել, 2 կարևորը 12 ժամից ավելի չլինի ժամերը։

Մարինե
  1. Գիշերային է, հավելում պետք է հաշվել, և եթե ոչ լրիվ աշխատաժամանակ է, բավարար չէ՞ 36 ժամ հանգիստը։