Միջին աշխատավարձի հաշվարկ

Ազատման նպաստը լուծարման դեպքում ինչպե՞ս հաշվել՝ միջինը 12 ամիսների ընդհանուր գումարի մեջ արձակուրդի, բյուլետենի, խրախուսում, պարգևատրվումները հաշվու՞մ են, և 12 ամիսներ գումարը գումարում են, բաժանում 12 ու իմանում միջին կեղտոտ թիվը։ Կօգնե՞ք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարդացեք ԱՕ 195 հոդվածը։

Ալլա

Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձհավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում անկախ վճարման աղբյուրից:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:

Մարիաննա

Միջին ամսական աշխատավարձը ստանալու համար անհրաժեշտ է պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում հաշվարկված վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը՝ աշխատավարձ, հավելավճարներ, հավելումներ, բաժանել 12-ի կամ ձևավորված ամիսների թվի, եթե կիսատ ամիս է եղել կամ արձակուրդ կամ նպաստ, որոնք չեն մասնակցում միջինի հաշվարկին։ Իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով։