Չօգտագործած արձակուրդային օրեր

Սոնա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գնում է մայրության խնամքի արձակուրդ, բայց դեռ ունի չօգտագործած արձակուրդային օրեր: Ինչպե՞ս պետք է ձևակերպվի այդ արձակուրդային օրերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող է օգտվել կա՛մ մինչ ֆիզարձակուրդի օրը, կա՛մ դրանից հետո:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ալլա

Տիգրանին ավելացնեմ, որ չօգտագործված օրերը կարող եք նաև օգտագործել երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ, կամ հետո։

Սոնա

Շնորհակալ եմ պատասխանի համար։

Սոնա

Ճիշտ հասկացա՞, որ կարող եմ ձևակերպել 140 օր հղիության և ծննդաբերության արձակուրդը, այնուհետև տրամադրեմ չօգտագործված օրերի քանակով արձակուրդ, այնուհետև արդեն տրամադրել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ:

Ալլա

Այո։

Սոնա

Շնորհակալ եմ։ Իսկ կասե՞ք՝ որտեղ կարդամ այս ձևակերպումների մասին։

Tigran

ԱՕ հոդված 167:

Մարիաննա

Եթե աշխատակիցը ունի կուտակված արձակուրդի օրեր (ի դեպ հղիության և ծննդաբերության 140 օր արձակուրդի ժամանակահատվածում նույնպես կուտակվում են արձակուրդի օրեր), չի նշանակում, որ պետք է մաքրել նրա արձակուրդը, հետո ուղարկել խնամքի արձակուրդ, առավել ևս, որ նրան պետք չի այդ արձակուրդը, քանի որ նա արդեն գնում է խնամքի արձակուրդ։ Այլ բան է, եթե նա դիմել է, որպեսզի արձակուրդային վճար ստանա։ Հիշեցնեմ, որ նա պետք է ստանա երեխայի խնամքի նպաստ, և եթե ուշ ներկայացնեք գրանցման հայտը, նա մինչև այդ չի ստանա նպաստը, ընդ որում՝ նպաստը վճարվում է մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Կուտակված արձակուրդը կարող է մնալ, և դրա հատուցումը կարող է կատարվել աշխատակցի աշխատանքից ազատվելու դեպքում՝ վերջնահաշվարկի ժամանակ, այսպես թե այնպես վերջնահաշվարկ ունենալու է նա 140 օրվա ընթացքում կուտակված արձակուրդի հաշվին։

Ալլա

Մարիաննա ջան, ես ձեզ հետ համամիտ եմ, բայց կարող է այդ ժամանակ ընտանիքը ունի դրամական միջոցների կարիք։

Մարիաննա

Այո, Ալլա ջան, ես էլ եմ նշել՝ «Այլ բան է, եթե նա դիմել է, որպեսզի արձակուրդային վճար ստանա»։