Մարիամ.
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 0.5 դրույքի դեպքում էլ է՞ կիրառվում սա, թե՞ վերցնելու ենք 0.5 համամասնությամբ, այսինքն՝ կեսի կեսը:
Ոչ, վերցնում եք նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից։
Վերցնելու եք նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից:
Այո, պետք է վերցնեք միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսը։
Օրենքի այդ կետը կիրառվում է և՛ նորմալ աշխատաժամանակով, և՛ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատակիցների համար նպաստ հաշվարկելու դեպքում։
Անաշխատունակության նպաստի դեպքում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի նկատմամբ նորից հաշվում ենք 80 տոկոսը և դրանից հետո նոր միջին օրականը չէ՞։