Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատակցի արձակուրդային գումարը ցածր է նվազագույնից: Ո՞վ է վճարում դրոշմանիշայինը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներըհարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարենՀայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն
համապատասխան համայնքի բյուջեից.
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարենտվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից նրա միջոցների հաշվին:

Լիլիթ

Հարգելի Տիգրան շնորհակալ եմ պատասխանի համար,բայց ես հարկայինից ստացել եմ նման պատասխան ՝
Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի կատարված աշխատանքին կամ փաստացի աշխատած ժամանակին համապատասխան:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք ,որ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դրոշմանիշային վճարը վճարվում է գործատուի միջոցների հաշվին , եթե այդ հաշվետու ժամանակաշրջանում  աշխատողի ստացման ենթակա աշխատավարձը՝ հարկերը և պարտադիր այլ վճարները նվազեցնելուց հետո չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը (հիմք ընդունելով այդ աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը),ինչպես նաև տվյալ հաշվետու ժամանակաշրջանում աշխատած օրերի(ժամերի) քանակը:
Մասնավորապես, որ լրիվ աշխատաժամանակով աշխատող կամ ոչ լրիվ ամսվա համար վարձատրվող աշխատողին հաշվեգրված աշխատավարձի (հակերը և պարտադիր այլ վճարները նվազեցնելուց հետո) հիման վրա ստացվող ժամային աշխատավարձը ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը գերազանցելու դեպքում գործատուն դրոշմանհիշային վճարը պահում է այդ աշխատողին վճարվող աշխատավարձից: