Նարեկ.
Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարեկ.
Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե տեղում խոհարարական արտադրանքի պատրաստում եք ունենալու և տեղում սպառում, ապա կարող եք համարվել հանրային սննդի օբյեկտ, բայց եթե միայն արտադրություն է լինելու, ապա՝ոչ։
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 10.Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են հանրային սնունդ խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայություն սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.
խոհարարական արտադրանք կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.
ճաշացուցակ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին զանգվածի գնի նշումով.
հանրային սննդի օբյեկտներ հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.
վաճառող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ.
աշխատող վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող անմիջականորեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձ:
Ոչ, ձերը կլինի արտադրություն, ընտրությունը ձերն է, մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառությունը կարող եք գործել միկրոյի համակարգում, կա՛մ շրջհարկի, կա՛մ ԱԱՀ համակարգում:
Եթե դուք միայն արտադրելու եք և մատակարարեք հանրային սննդի կետերին, ապա ձերը արտադրություն է, ոչ թե հանրային սնունդ: Այս դեպքում կարող եք աշխատել կամ միկրոհամակարգով, եթե տարեկան շրջանառունը չի գերազանցում 24մլն դրամը, կամ շրջհարկով, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115մլն դրամը, կամ ԱԱՀ-ով, եթե տարեկան շրջանառությունը գերազանցում է 115մլն դրամը:
Սկզբնական կարող եք գործել միկրոյի դաշտում, արտադրություն է Ձեր գործունեությունը։