Գրիգոր․
Բարև Ձեզ: Հարցս շատ շտապ է: Աշխատողը, որի պայմանագիրը վերջանում է հուլիսի 20-ին, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում մինչև հուլիսի 27-ը, կազմակերպության կողմից վճարվում է մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած յոթ օրը չի՞, վճարվում արդյոք, եթե այո, ապա ո՞վ է վճարում:
Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված
հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի
սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից): Մնացած մասի համար պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին։Ստացվում է, որ դուք 7 օրվա գումարը հիմա կարող եք չվճարել: Իսկ դուք մտադիր եք լուծել պայմանագիրը, թե՞ ոչ, որ իմանա աշխատողը հուլիսի 21-ից ուր դիմի: