Անաշխատունակության ժամանակահատված

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. վարձու աշխատողը որքա՞ն ժամանակ կարող է լինել անաշխատունակության մեջ: Ըստ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 3 ամիս, 3 ամիս իրար հաջորդող օրացույցային օրերի մասի՞ն է խոսքը, թե՞ աշխատանքային, և արդյո՞ք տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ներկայացված անաշխատունակության թերթիկը, որն էլի կազմում է 3 ամիս, վերաբերվում է այս հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

3 ամիս իրար հաջորդող օրացույցային օրերի մասին է խոսքը, սակայն վճարվում են դրանցում ընդգրված աշխատանքային օրերի հաշվով, հետևաբար տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ներկայացված անաշխատունակության թերթիկը կամ երևի թերթիկները, որն էլի կազմում են 3 ամիս, չի վերաբերվում է այս հոդվածին:

Մարիաննա

Խոսքը օրացուցային օրերի մասին է, և հիվանդության նպաստ ստանալու իրավունքը բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից կարող է երկարացվել ևս 3 ամսով, եթե վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում։
Ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով։

Լիլիթ

Կտա՞ք օրենքի համապատասխան հղում:

Ալլա

Աշխատանքային օրենսգրքի հոդված 118. Մասնագիտական հիվանդություն և աշխատանքային խեղում ստացած, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողի երաշխիքները
1. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով: