Հարկերի հաշվեհամարներ

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն (ՏՏ), եթե չունի աշխատող, եկամտային հարկը և սոցիալական վճարը կարո՞ղ է վճարել տարվա վերջում 12 ամսվա համար միաժամանակ (60 000 + 60 000), ոչ թե ամեն ամիս (5 000 + 5000)։ Իսկ վճարման հաշվեհամարները որո՞նք են շրջանառության հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Այո, տարեկան սոց վճարը և շահութահարկը  (60 000 + 60 000) պետք է վճարեք մինչև 2022թ-ի ապրիլի 20-ը; Բոլոր հարկային վճարումները պետք է կատարեք միասնական հաշվեհամարին՝ հ/հ 90000 8000490:

Անա

Բարեվ Ձեզ։ Շնորհավորում եմ ձեր Ամանորը Եվ Սուրբ Ծնունդը։ Ռուզաննա ջան, իսկ եթե ԱՁ-ն գրանցվել է հոկտեմբերին, սոց. վճարը եվ շահութահարկը տարեկան հաշվետվության մեջ արդեն 15000-ակա՞ն է չէ լինելու, թե՞ կապ չունի, երբ է բացվել Աձ-ն, պարտավոր է վճարել 60000-ական ամեն մեկին։

Tigran

Շահութահարկը և սոցիալական վճարը անհատ ձեռնարկատերերը և նոտարները վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով, միասնական հաշվեհամարին՝ հ/հ 900008000490:Նաև տարեկան հասույթից ելնելով դրոշմանիշային վճար 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին:

Ալլա

Ոչ, պետք է վճարումները կատարեք ամսական կտրվածքով։

Nerses

Հաշվեհամարը եկ․հարկ և սոց․ վճար 90000 8000490, պետք է կատարեք ամսական։

Արուս

|Շնորհակալ եմ բոլորից, իսկ շրջանառության հարկի   հաշվեհամարը կարծում եմ սա էր, չէ

Արուս

Շնորհակալ եմ բոլորից, իսկ շրջանառության հարկի   հաշվեհամարը կարծում եմ սա էր, չէ

900005580528- Շրջանառության հարկ ԱՁ այլ գործունեության տեսակներից ստացված եկամուտներից

Tigran

2018-ից, բացի դրոշմանիշայինից, հարկերը վճարվում են միասնական հաշվին,դա նախկինում էր:

Արուս

Շատ շնորհակալ եմ: