Նարինե.
Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե.
Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Փոխադարձ հաշվարկների ակտ ու համաձայնագիր կազմեք բազմակողմ,սակայն գնահատման հարցը ոնց եք հիմնավորելու,կան փաստաթղթեր:
Շնորհակալ եմխնդրում եմ նաև նախորդ հարցիս պատասխանեք
//www.accountant.am/եկամուտ-համատիրության-համար/#comments
Ես այդ հարցին պատասխանել եմ,չեք կարդացել, սա է Այո համարվում է համատիրության համար եկամուտ, շահութահարկի հաշվետվությունում պետք է այն ներկայացվի տող 18-ում։
Շահութահարկի հոդված 108 -ի 11րդ կետով առաջնորդվելու հարցը
Համատիրությունը առաջնորդվել այդ հոդվածով կարող է,քանի որ ոչ առևտրային է,սակայն պետք է ակտիվի սահմանմանը վերաբերող պահանջները ապահովել: Ավելի հստակ գրեք վերանորոգման հարցի հետ եք կապում թե այլ:
Չէ տարբեր հարցեր են,ուղղակի նախորդ հարցի պատասխանելեի ուզում ստանայի։
Եթե այդ վերանորոգման հաշվով եք հարցնում,ապա այո շահութահարկի հոդված 108 -ի 11-րդ կետի հիմքով կարող եք փաստաթղթային հիմնավորման դեպքում ընդունել ու դա եկամուտ չի դիտվի,եթե սրա մասին էր հարցը:
Շահութահարկի հաշվետվության լրացման համար եմ հարցնում,որպեսզի հասկանամ այդ անդամավճարները հաշվետվության մեջ ներառելու եմ, թե ոչ:
Այո տող 20-ում,
Շնորհակալ եմ
Ձևակերպում եք շենքի կապիտալ վերանորոգում, և հաշվանցում եք անդամավճարներից, կապիտալ վերանորոգումը հիմնավորում եք ակտով, որի հիմքը պետք է լինեն շինանյութերի ձեռք բերման փաստաթղթերը։
Այսինքն համարու՞մ ենք,որ ՀՄՏ-ն է վերանորոգումը կատարել։
Ոչ, վերանորոգումը կատարել են բնակիչները, բայց որպեսզի հաշվանցի պահը հիմնավորվի պետք է ունենաք հիմքերը վերանորոգման գումարի։
գնված նյութերի հդմներ են ներկայացրել,իսկ աշխատանքը իրենք են կատարել։