Դրամարկղային գրքի լրացում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:

Nerses

Մնացորդը պարտադիր պետք է գրեք: Ստուգման ժամանակ ուշադրություն են դարձնում՝ արդյո՞ք համապատասխանում է լրացման կարգին…:

karine

Այո, յուրաքանչյուր ամսվա վերջին պետք է գրեք մնացորդը և այն տեղափոխեք հաջորդ ամսվա սկիզբ։