Սամվել.
Հարգելի հաշվապահներ,
ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը:
Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:
Հարգելի Սամվել, ճիշտն ասած էլեկտրոնային եղանակից դեռ չենք օգտվում, սակայն թղթային հարկային հաշիվներով արդեն վաճառել ենք ապրանք, պետք է ասեմ, որ աշխատանքը կրկնապատկվել էˋ հաշվարկները կատարում ենք Excel – ով, հետո արտագրում (նախկինում Excel – ի օգնությամբ տպում էինք հաշիվ-ապրանքագիր): Դե եթե այս նոր կարգը նպաստում է հարկային ոլորտի բարելավմանը, առանձնապես դժգոհություններ չունենք…
Արդյոք ունե՞ք նոր ապրանքների մատակարարման հարկային հաշվի էլեկտրոնային տարբերակը: Եթե ունեք, կարո՞ղ եք տրամադրել:
Նախօրոք շնորհակալություն:
Հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգի կիրառման խնդիրները` http://www.taxpayers.am/index.php?option=com_content&view=article&id=58&Itemid=77&lang=hy